Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

20 ամսում 1.232.748.000 ՀՀ դրամ պարգևավճար՝ վարչապետի աշխատակազմին

20 ամսում 1.232.748.000 ՀՀ դրամ պարգևավճար՝ վարչապետի աշխատակազմին
30.04.2020 | 15:45

Yerkir.am կայքը գրավոր հարցում է ուղարկել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Է. Աղաջանյանի անունով՝ խնդրելով տեղեկություններ, թե որքա՞ն է կազմել իր ղեկավարած աշխատակազմի աշխատակիցներին վճարված պարգևավճարների չափը՝ 09.05.2018թ. մինչև 31.12.2019թ., այն է՝ Փաշինյանի վարչապետության օրոք: Ստացված գրավոր պատասխանից տեղեկանում ենք, որ նշված շրջանում (20 ամիս) ՀՀ վարչապետի աշխատակազմի աշխատակիցներին վճարված պարգևավճարների չափը կազմել է 1.232.748.000 ՀՀ դրամ ( շուրջ $ 2.580.000 ): Ամսական կազմում է շուրջ $ 129.000: Ելնելով ուսումնասիրություններից և փաստելով, որ 2018թ. պարգևավճարները անհամեմատ, շատ դեպքերում՝ տասնյակ անգամներ ավելի քիչ են եղել, քան՝ 2019թ. բյուջեով (Փաշինյանի իշխանության օրոք հաստատված բյուջե) նախատեսված և վճարված պարգևավճարները, կարող ենք ենթադրել, որ, սկսած 2019թ., ՀՀ վարչապետի աշխատակազմի ամսական պարգևավճարների թիվը $ 129.000-ից շատ ավելին է:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 533

Մեկնաբանություններ